+374 33 590477 +374 93 590477
Իրավունքի բանգավարում յուրաքանչյուր իրավական հարց և խնդիր անհատական է և պահանջում է յուրահատուկ մոտեցում։
Ինչպես նայև նույն օրենսդրական նորմը տարբեր իրավիճակներում կարող է պահանջել հարցի լուծման տարբեր իրավական
մոտեցումներ։ Այդ նպատակով Pastabanlife.am-ը ոչ միայն կարող է արաջարկել ընդհանուր <<գրքային>>
տեղեկատվություն, այլ Ձեր ներկայացրած փաստերի հիման վրա գործնական իրավական խորհրդատվություն
Քաղաքացիական գործերով՝ ուսումնասիրել ներկայացվող փաստաթղթերը, պահանջել անհրաժեշտ այլ փաստաթղթեր, կազմել
հայցադիմումներ, բողոքներ մասնակցել գործերին որպես ներկաացուցիչ բողոքարկել ընդունված դատական ակտերը, մասնակցել ընտանեկան,
աշխատանքային, ամուսնալուծության, գումարի բռնագանձման, գույքային վեճերով։ Ձեր շահերը ներկայացնել սնանկության վարույթում ։
Իրավաբանական խորհրդատվության ընթացքում փաստաբանը ձեզ առաջարկում է վեճերը լուծել արտադատարանական կարգով, օգնում է
վեճերը լուծել հաշտության համաձայնությամբ, կնքել հաշտութըան պայմանագրեր, գույքային հարցերը լուծել փոխադարձ համաձայնությամբ,
պաշտպանել փոխադարձ իրավունքները և շահերը օրենսդրությանը համապատասխան։
Վարչական գործերով՝ փաստաթղթերի ուսումնասիրություն, վարչական բողոքների կազմում, մասնակցություն վարչական վարույթում,
վարչական հայցադիմումի կազմում և մասնակցություն վարչական դատարանում, վարորդական իրավունքից զրկելու գործերով՝ ակտերի
բողոքարկում, մասնակցություն վարչական վարույթին, ակտերի բողոքարկում դատարան, մասնակցություն դատական գործընթացին,
դատական ակտերի բողոքարկում։
Աշխատանքային գործերով՝ աշխատողի իրավունքների պաշտպանություն աշխատանքից ապօրինի ազատելու, աշխատանքում
վերականգնելու, չվճարված աշխատավարձը բռնագանձելու, հարկադիր պարապուրդի հետևանքով վնասի վերականգնման, աշխատանքային
խեղման հետեվանքով անձի առողջությանը պատճառված վնասի վերականգնման գործերով։
Կորպորրատիվ գործերով իրավաբանական անձանց շահերի պաշտպանություն նրանց գործունեության բոլոր բնագավառներում։
Պաշտպանել քաղաքացիների իրավունքները և շահերը առանձնապես ծանր, ծանր և միջին
ծանրության գործերով, առանձնապես մարդու կյանքի և առողջության դեմ՝ դիտավորյալ
սպանութայն, անզգուշ սպանության, ծանր մարմնական վնասվածքների, վնասվածքների
գործերով,զինվորական,խարդախության և ավազակային հարձակման գործերով։
Պաշպանություն է իրականացնում զինվորական հանցագործությունների, պետական և հասարակական կարգի, պետության հիմքերի
դեմ ուղված գործերով։
Պաշտպանությունն իրականացվում է մինչև քաղաքացուն համապատասխան իրավական մարմիներ կանչելը , կանչելու շարժարույթների
վերաբերյալ անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելով, համաձայնության դեպքում նրա հետ ներկայանալ որպես
փաստաբան խորհրդատվություն տրամադրելու համար, իսկ մեղադրանք առաջադրելու պահից որպես պաշտպան մասնակցել քրեական
գործի նախաքննությանը և դատաքննությանը։
Պաշտպանության ընթացքում փաստաբանը ծանոթանում է առաջադրված մեղադրանքին և վարույթում առկա թույլատրվող
փաստաթղթերին, կոնֆիդենցիալ, անսահմանափակ տեսակցություն ունենալ իր վստահորդի հետ, մասնակցել վստահորդի բոլոր
հարցաքննություներին և նրա մասնակցությամբ կատարվող բոլոր քննչական և դատավարական գործողությունների կատարմանը։
Մասնակցության ընթացքում ի պաշտպանություն իր վստահորդի ներկայացնել միջնորդություններ, ձերք բերել և ներկայացնել նոր
ապացուցներ, բողոքարկել դատական ակտերը։
Մասնակցել վստահորդի նկատմամբ խափանման միջոցի կիրարման վարույթին, փաստեր ներկայացնել իր վստահորդի նկատմամբ
մեղմ խափանման միջոց կիրառելու համար։
1․Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին
անհրաժեշտության դեպքում տրամադրել իրավաբանական օգնություն։
2․Քաղաքցիներին զերծ պահել վարչական մարմինների չհիմնավորված և ապօրինի
պահանջներից և գործողություններից։
3․Ներկայացնել նրանց շահերը՝
1)Քաղաքացիական
2)Քրեական
3)Վարչական
4)Գույքային
5)Աշխատանքային և վերը թվարկված այլ գործերով
4․Իրականացնել դատական ներկայացուցչություն և ներկայացուցչություն վարչական
վարույթում։
5․Իրավական բարձրակարգ խորհրդատվություն անմիջաբար հեռախոսով։
6.Խորհրդատվությունը տրվում է Ձեր կոնկրետ խնդրի վերլուծության հիման վրա, ուսսումնասիրում ենք՝
Ձեր ներկայացրած փաստերը, փաստաթղթերը և խնդրի առանձնահատկությունները ու
արաջարկում գործնական իրավական լուծման տարբերակներ։
1․Ձեր կողմից ներկայացվում է Ձեզ հուզող խնդիրները։
2․Փաստաբանը ուսումնասիրում է ներկայացրած փաստերն ու փաստաթղթերը։
3․Բացահայտում խնդիրներն ու ռիսկերը։
4․Ներկայացնում է խնդիրի լուծման տարբերակներ։
5․Փոխադարձ համաձայնության և անհրաժեշտության դեպքում կազմում է համապատասխան դիմում, բողոք, հայց, պայմանագրեր կամ
անհրաժեշտ այլ փաստաթղթեր։
6․Քրեական վարույթի շրջանակներում ծանոթանում է արարքի կամ առաջադրվող մեղադրանքի հետ տալիս համապատասխան
խորհրդատվություն։
7․Համաձայնության առկայության դեպքում մասնակցում է քրեական վարույթին, ուսումնասիրում գործում առկա թույլատրվող
փաստաթղթերը և օրենքով վերապահված լիազորությունների և հնարավորությունների սահմաններում իրականացում է վստահորդի
պաշտապանությունը, ինչպես նաև իրականացնում տուժողի շահերի պաշտպանություն։
8․Վճարովի ծառայությունները մատուցվում են փոխադարձ համաձայնությամբ մատչելի արժեքներով։
9․Վստահորդները փաստաբանին պետք է ներկայացնեն ճշմարիտ ու ճշգրիտ փաստեր, հակառակ դեպքում տրվող խորհրդատվությունը
կլինի ոչ լիարժեք, իսկ պաշտպանությունը աննպատակ։
Նախ ներկայացնենք քրեական և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն հնարավորություններն ու արտոնությունները, որոնք
հնարավորություն կտան քաղաքացիներին ավելի պաշտպանված լինել և կարողանալ ավելի հստակ և համարձակ իրացնել իրենց
իրավունքները քրեական վարույթում։
Վերը մեր կողմից խորհուրդ է տրվել մինչև վարույթ իրականացնող մարմին ներկայանալը դիմել փորձառու փաստաբանի՝ լիարժեք
խորհոդատվություն ստանալու նպատակով։ Իսկ, եթե համապատասխան մարմին ներկայացվել եք ոստիկանության աշխատակիցների
կողմից, ապա օգտվեք ՀՀ սահմանադրությամբ և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված Ձեր լռելու իրավունքից և որևէ
տեղակություն մի հայտնեք ու հրաժարվեք Ձեր դեմ ցուցմունք տալուց, քանի որ դրանք կարող են օգտագործվել Ձեր դեմ։
Եթե այդ նպատակով Ձեր դեմ կիրառվում է ուժ, բռնություն, ահաբեկում կամ ծեծ ապա այդ մասին հայտնեք Ձեր կողմից տրված
բացատրության մեջ և պահանջեք անպայման հրավիրել Ձեր կողմից ընտրված փաստաբանին և նրա հետ խորհրդակցելուց հետո
միայն որոշել ցուցմունք տալ թե ոչ։ Նկատի ունեցեք, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բոլոր դատավարական և
քննչական գործողությունները տեսանակարահանել հատուկ տեսանկարահանման սարքով, որը անհնար է ջնջել կամ մոնտաժել։ Այս
հանգամանքը Ձեզ կօգնի ավելի պաշտպանված լինել վարույթում, քանի որ թույլ տրված ապօրինությունները հնարավոր կլինի
բացահայտել։
Այս և վարույթային այլ արտոնությունների մասին մեր կողմից հետագա հաղորդումների մեջ կներկայացվի ավելի մանրամասն
օրենսդրական նորմերի նշումով։
Այսպես՝
1․ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր
ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ ։
Նույն իրավունքը ամրագրված է ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 20-րդ հոտվածում և ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ
հոտվածի 3-րդ մասում։
2․Եթե անձը հարցաքննվում որպես վկա, ապա հարցաքննությունից առաջ վկային պետք է պարզաբանվի իր ամուսնու և մերձավոր
ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, որը պետք է արձանագրվի ցուցմունք տալու վերաբերյալ
արձանագրության մեջ։ Եթե վկան ողջամտորեն գտնում է, որ ցուցմունք տալը ուղղված կլինի իր մերձավոր ազգականի կամ
ամուսնու դեմ, նա պետք է հետեվյալ բովանդակության հայտարարություն անի և պահանջի որ մտցվի արձանագրության մեջ։
<<Օգտվելով ՀՀ Սահմանադության 65-րդ հոտվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոտվածով և ՀՀ քրեական
օրենսգրքի 503-րդ հոտվածի 3-րդ մասով նախատեսված իրավոնքից՝ հրաժարվում եմ պատասխանել այն հարցերին և ցուցմունք տալ
այն հանգամանքների վերաբերյալ, որոնց վերաբերյալ իմ կողմից հայտնած տեղակությունները կարող են օգտագործվել իմ,
իմ ամուսնու կամ մարձավոր ազգականի դեմ>>։
Հարաժարումս վերաբերում է բացառապես վերը նշված նորմերով սահմանված իրավունքի իրականացմանը։
3․Այնուամենայնիվ , եթե ցանկանում եք ցուցմունք տալ ձեզ, ձեր ամուսնուն կամ հարազատին օգնելու նպատակով , ապա մինչև
ցուցմունք տալը խորհարդակցեք ձեր ընտրած փորձառու փաստաբանի հետ, մանրակրկիտ որոշեք տրվող տեղակատվության և
ցուցմունքի սահմանները , հետո միայն որոշեք ցուցմունք տալ թե ոչ, տալու դեպքում ինչ սահմաններում և ինչ ծավալով։ Պետք է
փաստել, որ այս իրավունքը իրացնելու համար օրենքը նախատեսում է կոնֆիդենցիալ տեսակցություն փաստաբանի հետ, որը
քնիչը պարտավոր է բավարարել, պետք է հետվել որ այդ տեսակցությունը տեղի ունենա օտար անձանց
բացակայությամբ առանձին սեյնակում, որտեղ պետք է բացակայեն ձայնագրող և նկարահանող սարքավորումները։
4․Կասկածյալը և մեղադրյալը կարող են ընդհանրապես ցուցմունք տալուց հրաժարվել հայտարարելով, որ այն տրվում է իր դեմ
և կարող է օգտագործվել հակառակ իր շահերի։
Հատկապես կարեվոր է իմանալ, որ եթե անձը հարցաքննվում է որպես կասկածյալ կամ մեղադյալ նրան քննիչը կամ
հարցաքնություն կատարող անձը չի կարող հարկադրել ցուցմունք տալ, նյութեր ներկայացնել, ընդունել առաջադրված
մեղադրանքը, տալ ինքնախոստովանական ցաւցմունք կամ այլ կերպ աջակցել իր դեմ իրականացվող քրեական հետապնդմանը։
Երբ ապացույցը ձեռք է բերվում դատավարական և նյութական իրավունքների նորմերի իրական խախտմամբ ճանաչվում է
անթույլատրելի, անթույլատրելի է ճանաչվում նաև դրանց հիման վրա կատարված վարույթային գործողությունները և ձեռք բերված տվյալները։
Օրենքի և իրավունքների էական խախտում ասելով պետք է հասկանալ՝
1) Սահմանադրական իրավունքների կամ ազատությունների խախտում։
2) Քրեկան դատավարության սկզբունքների խախտում։
3) Պաշտպանության իրավունքի էական խախտում։
4) Երբ ապացուցը ձեռք է բերվել օրենքով չթույլատրվող միջոցներով և գործողություններով։
Խախտում հայտնաբերելու դեպքում միջնորդություն է ներկայացվում տվյալ ապացույցը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ,
որի ներկայացման կարգն ու ձևը ստորև մանրամասն կներկայացնենք։
Այժմ ներկայացնենք այն հրատապ միջոցները, երբ բերման ենթարկելիս կամ հարցաքննությունից առաջ անձի
նկատմամբ կիրառվել է բռնություն, խոշտանգում, ահաբեկում, ծեծ կամ այլ անօրինական վերաբերմունք է ցուցաբերվել։ Այդ
պարագայում պետք է անհապաղ ձեռնարկել իրավական և բժշկական բնույթի միջոցառումներ՝
1) Նախ և առաջ պետ է օգտվել լռելու սահմանադրական իրավունքից՝ ոչ մի բացատրություն, ցուցմունք չտալ, որևէ
տեղակություն չհայտնել և ոչ մի փաստաթուղթ չստորագրել։
2) Անհապաղ պահանջել բժշկական օգնություն կամ կատարել շտապ օգնության կանչ և պահաջել կատարելու բժշկական
զննություն։
3) Հետևել, որ բուժզննության արձանագրության մեջ արձանագրվեն բոլոր վնասվածքները, այդ կապակցությամբ
մանրամասն ընթերցել արձանագրության տեքստը, անել դիտողություններ և լրացումներ , որից հետո միայն ստորագրել այդ
արձանագրությունը։
4) Պահանջել դատաբժշկական փորձակնության նշանակում։
5) Պահանջել իր կողմից ընտրված կամ հանրային փաստաբանի ներկայությունը, օգտվել լռելու իրավունքից մինչև փաստաբանի
ներկայանալը և ոչ մի փաստաթուղթ չստորագրել։
6) Փաստաբանի ներկայանալուց հետո կոնֆիդենցիյալ տեսակցություն ունենալ նրա հետ, սահմանել քնարկվող հարցերի
շրջանակը, որոշել դրանց ներկայացման կարգն ու ձևը։
7) Փաստաբանի օգնությամբ պետք է անհապաղ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ինչպես նայև դիմել
ՀՀ Քննչական կոմիտե և Դատախազություն կատարված հանցագործության վերաբերյալ , պահանջելով կատարել ծառայողական
քննություն և պատժել դրանց կատարողներին։
8) Գրավոր դիմում ներկայացնել և պահանջել տրամադրելու ոստիկանության և քննչական բաժինների մուտքերի, միջանցքների ՝ և
արարքի տեսանելիությունը ձայնագրող , տեսախցիկների տեսագրությունները, քանի դեռ դրանք չեն ջնջել։
9) Դիմել իրավապաշտպան կազմակերպություններին։
10) ՁՊՎ ներկայացվելիս պահանջել կատարելու բուժզննություն և հետևել որպիսի բոլոր վնասվածքները արտացոլվեն
արձանագրության մեջ։
11) Եթե անձը չի ձերբակալվել ցանկալի է քաղաքցիական բուժհաստատությունում անցնել լրացուցիչ հետազոտություն և
ունենալ երկրորդ կարծիքը։
Պետք է իմանալ, որ բռնության, սպառնալիքի կամ այլ հակաօրինական վերաբերմունքի ազդեցության տակ տված
ցուցմունքները չունեն իրավական ուժ և չեն կարող դատարանում օգտագործվել որպես ապացույց։
Իսկ եթե ցուցմունքը կամ ինքնախոստովանական ցուցմունքը տրվել է փաստաբանի բացակայությամբ մեղադրյալը
դատարանում կարող է հրաժարվել այդ ցուցմունքներից, դրանք չունեն իրավական ուժ և դատարանը պարտավոր է դրանք
հանել ապացույցների շարքից։
Մեկնաբանություները և տեղեկատվությունները տրվել է ՀՀ փաստաբաների պալատի անդամ, փաստաբան
Էդվարդ Չինարյանի կողմից, արտոնագիր թիվ 288։
Անվճար իրավաբանական խորհրդատվության և օգնության շրջանակներում Pastabanlife.am էջը սկսում է ընտանեկան
բռնության ենթարկված անձանց իրավունքների և պարտականությունների մեկնաբանությունները։
Որպես առաջնահերթություն պարզաբանում ենք, որ ընտանեկան բռնության ենթարկված անձը պարտավոր չէ
ներկայանալ ոստիկանություն, կարող է բռնության մասին ոստիկանությանը տեղյակ պահել հեռախոսակապի միջոցով, որին
ոստիկանությունը պարտավոր է անհապաղ արձագանքել , ներկայանալով բռնության կատարման վայր և ձեռնարկել օրենքով
սահմանված միջոցառումներ։
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքները և պարտականությունները սահմանված են <<Ընտանիքում
բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվաց անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության
վերականգման մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ քրեական օրենսգրքով։
Օրենսդրությունը սահմանաում է ընտանեկան բռնության հետևյալ տեսակները՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական
կամ տնտեսական բնույթի բռնի արարքներ և գործողություններ, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամի
նկատմամբ։
1) Ֆիզիկական բռնություն՝ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված՝ ծեծը, բռնանարքը, դիատորությամբ առողջությանը վնաս
պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիակական ուժեղ ցավ պատճառելը, որոնք կարող են
արտահայտվել մարմնական վնասվածքների տեսքով, առանձին տարածքում մեկուսացնելով՝ տեղաշարժի սահմանափակումով,
մարմնի տարբեր մասերին հարվածելու միջոցով ուժեղ ցավ պատճառելով և այլ ձևերով։
2) Սեռական բռնություն՝ ՀՀ քրեակաան օրենսգրքով արգելված սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության
դեմ ուղված հանցագործությունները, որը կարող է արտահայտվել նայև անձին սեռական հարաբերության
պարտադրելով , ինչպես նաև անձի նկատմամբ անբարո գործողություններ կատարելով։
3) Հոգեբանական բռնություն՝ բռնության ենթարկված անձի նկատմամբ այնպիսի սպառնալիքներ մշտապես արտահայտելը
կամ բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, որը անձի մոտ հիմնավոր և մշտական վախ են առաջացնում իր կամ
ընտանիքի անդամի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, այդ թվում նայև արժանապատվության պարբերաբար նվաստացումները։
4) Տնտեսական բռնություն՝ անձին նյութական կախվածության մեջ գցելու և կախվածություն ստեղծելու նպատակով նրան
սնունդից, հագուստից, կացարանից, դեղորայքից զրկելը կամ այլ գույքային իրավունքների իրականացումից զրկելը, աշխատանքի
ընտրության իրավունքից զրկելը և այլն։
5) Անտեսում՝ ծնողի կամ ներկայացուցչի կողմից երեխայի կամ անաշխատունակ ընտանիքի անդամի գոյության և
կացության անհրաժեշտ պայմանների դիտավորությամբ չկատարելը։
Օրենսդրությունը ընտանիքի անդամներ ասելով հասկանում է՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը,
փաստական ամուսինը, նախկին ամուսինը, ծնողը, խորթ ծնողը, որդեգրող ծնողը, երեխան, այդ թվում որդեգրված երեխան,
որդեգրողի ամուսինը, ամուսնու ծնողները, համատեղ բնակվող տատը, պապը, քույրը, եղբայրը, ինչպես նայև ամուսնու ծնողների
քրոջ և եղբոր համար փեսան և հարսը։
Օրենքը սահմանում է բռնության ենթարկված անձանց պաշտպանության հետևյալ՝ 1) Նախազգուշացում ,
2) Անհետաձգելի միջամտության որոշում 3) Պաշտպանական որոշում։ Ինչպես նայև քրեական օրենսգրով սահմանված դատարանի
կողմից կայացրած դատական ակտերով սահմանված միջոցառումներ։
1) Նախազգուշացնումը այն սկզբնական պաշտպանության միջոցն է, երբ ընտանեկան բռնությունը կատարվել է առաջին
անգամ և կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում , սակայն պահանջվում է կիրառել նախազգուշական
միջոցներ։ Նախազգուշացում կիրառելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում, որը իր մեջ պետք է պարունակի
նախազգուշացում, որ բռնության կրկնության դեպքում կկիռարվի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցառումներ։
Բռնություն կիրառող անձը պետք է իրազերկվի հետագայում կիրառվելիք միջոցառումների մասին։
Նախազգուշացումը կիռարվում է դեպքի մասին իմանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում։ Որոշումը բռնություն գործադրած
անձին հանձնվում է ստորագրությամբ առձեռն, իսկ նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան հայտնվում է
հեռախոսակապի միջոցով, իսկ որոշման պատճենը նրան ուղարկում է էլեկտրոնային եղանակով կամ պատվիրված փոստի միջոցով։
Որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության աշխատակիցը ուղարկում է բռնություն գործադրած անձի բնակության վայրի
աջակցության կենտրոն։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով մեկամսյա ժամկետում, ինչպես նայև վարչական
դատարան օրենքով սահմանված ժամկետում։
2) Եթե բռնություն գործադրող անձը նաղազգուշացում ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է
բռնարարք, որը հանցակազմ չի պարունակում, կամ առկա է հիմնավոր ենթադրություն, որ բռնությունը կարող է կրկնվել, ապա
ընտանիքի մյուս անդամների կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության աշխատակիցը անհապաղ կայացնում
է անհետաձքելի միջամտության որոշում։
Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը։
Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են սահմանվել հետվյալ միջոցառումները՝ ա) Հարկադրել բռնություն գործադրած
անձին անհապաղ հեռանալ բռնության ենթարկված անձի բնակության վայրից և արգելել նրա վերդարձը մինչև որոշմամբ
սահմանված ժամկետի ավարտը, բ) Արգելել նրան այցելել բռնության ենթարկված անձի աշխատանքի ուսման, հանգստի, բնակվելու
կամ այլ վայրեր, գ) Արգելել բռնություն կատարած անձին որոշակի հեռավորությամբ մոտենալ բռնության ենթարկված անձին և
սահմանել հեռավորթության կոնկրետ չափ, դ) Արգելել բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ
միջոցներով հաղորդակցվելը բռնության ենթարկված անձի հետ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ։
Եթե բռնության ենթարկված անձը անչափահաս է կամ անգործունակ, ապա որոշման պատճենը և արձանագրությունը
անհապաղ ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմին։
Անհետաձգելի միջամտություն կիռարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա
մասին իրազեկելու պահից, որոշման պատճենը նրան հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն, իսկ բացակայության դեպքում
պարզաբանվում է հեռաղոսակապի միջոցով, իսկ որոշման պատճենն նրան ուղարկվում է փոստային առաքման միջոցով։
Եթե բռնություն գործադրած անձը հեռացվում է բռնության ենթարկված անձի բնակության վայրից ապա ոստիկանության
ծառայողը չի հեռանում մինչև ընտանիքում բռնություն կիռարարած անձի կողմից իր անձնական իրերը վերցնելը և բնակության վայրը
լքելը։
Ոստիկանության ծառայողը որոշման պատճենը անհապաղ ներկայացնում է իր ստորաբաժանման ղեկավարին։
Pastabanlife.am էջն այսուհետ անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով զուգահեռաբար
կանդրադառնա քաղաքացիական իրավունքի կարեվորագույն ինստիտուտների՝ սեփականության իրավունքի , այդ թվում սեփականության
իրավունքի ձեռք բերման, պաշտպանության, դադարեցման, գույքային իրավունքի, ժառանգության իրավունքի, հեղինակային
իրավունքի, պայմանագրային հարաբերությունների վերաբերյալ քաղաքացիաիրավական նորմերի լուսաբանմանը, ինչպես նաև
աշխատանքային, ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ իրավական նորմերի ներկայացմանը։
Մեր մասնագետը անվճար Ձեզ խորհուրդ կտա թե հարցի լուծման համար ինչ լրացուցիչ փաստաթղթեր և ապացույցներ
ձեռք բերել և որտեղից, ինչպես նաև կօգնի ձեզ անվճար ձեռք բերել այդ ապացույցները։
Այժմ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրվի քաղաքացու սահմանադրական իրավունքներից մեկի՝
սեփականության իրավունքի հասկացության, դրա ձեռքբերման, պաշտպանության, դադարման հիմքերի վերաբերյալ իրավական նորմերի,
ինչպես նայև դրանց կիրառման կարգի վերաբերյալ մեկնաբանություններ։
Սեփականության իրավունքը , դա քաղաքացու և իրավունքի այլ սուբյեկտների՝իրավաբանական անձանց, պետության, համայնքների
օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված , ճանաչված և պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու,
օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը։ Սեփականության իրավունքի հասկացությունն իր մեջ նեռարում է երեք
հիմնական՝ տրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների առկայությունը։
իրավական հնարավորությունն է։ Օրինակ՝ իր հայացողությամբ գույքը վաճառելու , նվիրելու կամ կտակելու օրենքով սահմանված
հնարավորությունն է։
Այս երեք իրավունքները միասին կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (հոդված 166) սահմանում է սեփականության իրավունքի հետևյալ ձևերը՝ մասնավոր
սեփականություն, պետական սեփականություն , համայնքային սեփականություն։
պաշարները, պետական բյուջեյի միջոցնները և այլն։
պատկանող գույքն է։ Օրինակ՝ համայնքին պատկանող շենք-շինություններ, այգիններ, տրանսպորտային միջոցներ և այլն։
Հայաստանի Հանրապետությունում սեփականության բոլոր ձևերը հավասարապես պաշտպանվում են ՀՀ
սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, իսկ ՀՀ քրեկան օրենսգրքում նախատեսված է առանձին բաժին ի
պաշտպանություն սեփականության իրավունքի։
Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ոչ ոքի չի կարելի կամայականորեն զրկել սեփականությունից։ Դա կարող է
արվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, օրենքով սահմանաված կարգով՝ դատարանի օրինական ուժ ստացած դատական
ակտով։
Օրենքը նախատեսում է նայև սեփականության օտարումը հասարակաության և պետության կարիքների համար
բացառիկ դեպքերում՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ։
Հայաստանում սեփականության իրավունքը՝ ծագումը, փոխանցումը, օտարումը կամ դադարեցումը ենթակա է պետական
գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում, առանց որի սեփականության իրավունքը իրավաբանական ուժ ունենալ չի կարող։
Օրենստրությունը նախատեսում է սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքեր՝ նոր սեղծած և ծագած գույքի
նկատմամբ (նախնական), և արդեն իսկ գոյություն ունեցող գույքի նկատմամբ։
Քաղաքացիկան օրենսգիրքը նախատեսում է նայև գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերում
ձեռքբերման վաղեմության միջոցով - Եթե քաղաքացին կամ իրավաբանական անձը սեփականատեր չէ, սակայն 10 տարվա
ընդացքում անընդմեջ, անզնվորեն և բացահայտ տիրապետում է անշարժ գույքիը (կամ 5 տարի շարժական գույքին), այդ գույքի
նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։
Գույքի նակատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման այս հիմքի առանձնահատկություններին ստորև
կանդրադառնանք։
Եթե նման հիմքով ձեր կողմից տիրապետում եք հողամասի կամ շինության ապա դիմեք մեզ և մեր մասնագետը
կդիմի դատարան դատական կարգով ձեր իրավունքը ճանաչելու պահանջով , որի համար անհրաժեշտ կլինի նաև լրացուցիչ
հիմքեր և փաստաթղտեր։
Շարունակում ենք ընտանեկան բռնության վերաբերյալ քրեաիրավական նորմերի կարգավորուների լուսաբանումը։
Վերը մեր կողմից պատշաճ ներկայացվել է <<Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան
ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին>> օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված
այն պարտադիր պայմաններն ու սահմանափակումներն, որոնք բռնություն գործադրած անձը պարտավոր է կատարել, իսկ
չկատարելու դեպքում կենթարկվի քրեական պատասղանատվության ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով։
ՀՀ քրեկան օրենսգրքի 508-րդ հոդվածը սահմանում է` «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու
ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ
կետերից որևէ մեկով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պահանջն ընտանեկան և
կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝ պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն
ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝
առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
ՈՒստի առանց վախենալու և կաշկանդվելու դիմեք մեզ, ինչպես արել են շատ քաղաքացիներ և դուք առաջին
հերթին մեր մասնագետի կողմից կստանաք լիարժեք անվճար իրավաբանական խորհրդատվություն, իսկ ձեր շահերը
պաշտպանելու դեպքում կօժանդակի ձեր իրավունքների լիարժեք իրականացմանը իրավասու մարմինների կողմից և ձեզ կուղեցի
մինչև ձեր անվտանգության վերջնական ապահովումը։
Հաջորդիվ մեր կողմից կլուսաբանվեն նաև քրեական իրավունքի կարեվորագույն ինստիտուտների դրույքները և
իրավական նորմերի պահանջները։
Ձեռքբերման վաղեմիության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար դուք պետք
է ապացուցեք, որ ձեզ սեփականության իրավունքով չպատկանող գույքը 10 և ավել տարիներ (որի մեջ մտնում է նաև
ձեր իրավանախորդի կողմից գույքը փաստացի տրրապետվելու ժամանակահատվածը), բարեխիղճ և անընդմեջ տիրապետել
եք, որը պետք է հաստատվի տղական ինքնակառավարման մարմնի կողմից տրվող համապատասխան փաստաթղթով,
հարեվանությամբ ապրող բնակիչների հայտարարություններով կոմունալ ծառայություններից օգտվելու՝ ջրի, գազի, էլեկտրոեներգիայի
բաժանորդ հանդիսանալու վերաբերյալ պայմանագրերով ու վճարման անդորրագրերով, ինչպես նաև գույքահարկի և տեղական
տուրքերի վճարումները հաստատող տեղեկանքներով կամ վճարման անդորրագրերով։
Եթե փաստացի տիրապետողը գույքը պաշտպանել է նաև երրորդ անձանց ոտնձգությունից՝ այդպիսին լինելու դեպքում
ներկայացնել համապատասխան փաստեր։ Կարևոր հանգամանք է նաև ձեռք բերողի կողմից գույքի բարեխիղճ տիրապետումը՝
գույքի պահպանությունը և այդ նպատակով ներդրումներ կատարելը։
Շարունակելի
ՈՒստի մի վարանեք հավաքեք +374 33 590477 +374 93 590477 հեռախոսահամարները և Դուք կստանաք անվճար բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն։